Նյութը՝ Հայաստանի Հանրային Ռադիոի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-11-23 08:04
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ԴՈՒԲԼԻ ՀԵՂԻՆԱԿ
Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալել էր «Պարմային»։

Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց տանտերերի իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը։ 32-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ հարվածով կրկնապատկեց «գայլերի» առավելությունը։ 40-րդ րոպեին Մխիթարյանը դուբլ գրանցեց՝ հաշիվը դարձնելով 3-0։

Երկրորդ կեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Մխիթարյանը շարունակում էր տպավորիչ խաղն ու լավագույնն էր «Ռոմայի» կազմում։ Նա մասնակցեց ողջ խաղին։ «Ռոման» հաղթեց 3-0 հաշվով։

Այս արդյունքից հետո Պաուլո Ֆոնսեկայի թիմը միավորների քանակը հասցնում է 17-ի և 8 խաղից հետո 3-րդն է մրցաշարային աղյուսակում։