Նյութը՝ Հայաստանի Հանրային Ռադիոի
Լուսանկարները՝ Հայաստանի Հանրային Ռադիոի
Տեղադրվել է 2020-11-13 17:08
ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ ԵՎ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը հանդես են եկել կոչով՝ հաջորդ կիրակին՝ նոյեմբերի 22-ը, հայտարարել արցախյան ազատամարտում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: