Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-11-10 07:58
ԵՍ ՏՎԵԼ ԵՄ ԻՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄ ԱՌԱՋ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԸ․ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ ամբողջ օրվա ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված անելիքները։

Այս մասին Արայիկ Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Այսօր ամբողջ օրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ Ազգային ժողովի հետ և ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը: Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը: Ինչ վերաբերում է ստորագրված եռակողմ հայտարարությանը, ապա դրա վերաբերյալ մանրամասնորեն հանդես կգամ ավելի ուշ:

Իմ խորին ցավակցություններն ու հպարտությունն եմ հղում մեր նահատակների հարազատներին ու ողջ ժողովրդին: Մենք դեռ ժամանակկունենանք զոհված հերոսների հարազատների ու մեր զինվորականների հետ երկխոսություն ունենալ մեր անելիքների շուրջ: Խոնարհումս բոլոր այն անձանց, ովքեր իրենց փոքրիկ լուման անգամ ներդրեցին Հայրենիքի պաշտպանության ծանր գործում»,- գրել է Հարությունյանը: