Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-11-09 18:01
ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱՅԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՐՈՀԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է. ԽՈՑՎԵԼ Է ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ 3 ԱԹՍ
Կարմիր շուկայի ուղղությամբ Ադրբեջանի գրոհը կասեցվել է: Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու` ժամը 14:20-ին ձեռնարկած գրոհը կասեցվել է: Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են, ժամը 12:10-ից 14:50-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ»,- տեղեկացնում է Ստեփանյանը: