Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-11-09 18:00
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻՑ ՍԿԱԾ ՆԵՐՄՈՒԾԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՌԱՐԿԱ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է դպրոցներում 2-րդ դասարանից սկսած ներմուծել «Համակարգչային գիտություն և թվային գրագիտություն» անվանումով առարկա:

ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարի խոսքով՝ տեխնոլոգիական կրթությունը զգալի ընդլայնելու են: Քննարկվում է երկրորդ դասարանից սկսած «Ինֆորմատիկա» առարկայի ձևաչափն էապես փոխելու և ուսուցման հնարավորություն տալու հարցը: «Եվ քննարկվում է «Համակարգչային գիտություն և թվային գրագիտություն» անվանմամբ առարկա ունենալու հարցը, որը պետք է մեզ թույլ տա շատ ավելի վաղ տարիքից հասնել այն արդյունքներին, որոնք մենք ցանկանում ենք տեսնել դպրոցի ավարտին»,- ասաց Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ որոշակի ժամանակ կպահանջվի փոփոխությունների արդյունքները տեսնելու համար: