Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-11-06 18:18
ՊԲ ՀՕՊ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԽՈՑԵԼ ԵՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԵՎՍ ՄԵԿ ԱԹՍ
Արցախի պաշտպանության բանակի Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները նոյեմբերի 6-ին, ժամը 11:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ:

«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նոյեմբերի 5-ի դրությամբ Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ուներ կենդանի ուժի 7290 կորուստ, ինչպես նաև ընդհանուր առմամբ կորցրել է 257 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ: