Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-30 08:24
ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՆԳԻՍՏ Է
Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից տեղաշարժեր և կուտակումներ կան, սակայն իրավիճակը հանգիստ է:

Այս մասին հոկտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի դեսպանատան այն հայտարարությանը, որում նա զգուշացնում էր իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի մի շարք բնակավայրեր:

«Շարժեր կուտակումներ  ամբողջ սահմանի երկայնքով կան, բայց ընդհանրապես իրավիճակը հանգիստ է»,- ասաց Հովհաննիսյանը: