Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-27 07:58
«ՄԻԼԱՆ»-«ՌՈՄԱ» ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՈՉ-ՈՔԻ. ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԽԱՂԻՆ
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում «Միլան»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ռոմա»-ին:

Գոլառատ խաղն ավարտվեց ոչ-ոքի` 3:3 հաշվով: «Գայլերի» կազմում աչքի ընկան Էդին Ջեկոն, Ջորդան Վերետուն և Մարաշ Կումբուլան:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագա Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 9-րդն է, իսկ «Միլան»-ը շարունակում է գլխավորել այն: