Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-27 07:54
ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱԹՍ Է ԽՈՑԵԼ
Արցախի Պաշտպանության բանակը Ադրբեջանի զինված ուժերի ևս երկու անօդաչու թռչող սարք է խոցել:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Թշնամական երկու անհյուրընկալ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան, մեր տղաների վարպետության շնորհիվ: Փա ՛ռք Հայոց Բանակին»,- գրել է Պողոսյանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը խոցել է հակառակորդի առնվազն 222 ԱԹՍ: