Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-27 07:47
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏԵԼ Է 150 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՇԵՄԸ
Հայաստան համայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 150 միլիոն դոլարի շեմը։

Այս մասին նշված է հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջում։

«Մենք ենք մեր սահմանները». hամախմբվենք հանուն հայրենիքի։ Մեր սիրելի նվիրատուները շնորհակալ ենք Հայրենիքի կողքին կանգնելու համար: Միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա»,- հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Հիմնադրամին գումար է նվիրաբերում աշխարհասփյուռ հայությունը: Միացել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են՝ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և նրա ընտանիքը, ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ինչպես նաև հայտնի գործարարներ և քաղաքական գործիչներ, Հայաստանում և աշխարհի տարբեր մասերում գործող ընկերություններ։