Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-26 17:36
ԱՐՑԱԽԻ ՀԱՐԱՎ-ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐ ԵՆ. ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ Պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ Արցախի հարավ-արևելքում ծանր մարտեր են ընթանում:

«Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում»,- հաղորդմամբ՝ գրել է նա։

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար