Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-26 07:30
ՊՆ-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՑՎԱԾ ԱԹՍ-Ի ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերին պատկանող հերթական խոցված անօդաչու սարքի լուսանկարները:
Lուսանկարները «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Սեպտեմբերի 27-ից մինչ օրս հայկական կողմը խոցել է Ադրբեջանի զինված ուժերին պատկանող առնվազն 218 անօդաչու թռչող սարք, որոնք հիմնականում իսրայելական և թուրքական արտադրության են:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: