Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-20 22:08
«ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐՆ Է». ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԵՎ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆԵՐԸ ՆՈՐ ԵՐԳ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Արցախի և Հայաստանի համար այս դժվար օրերին ստեղծագործողները զինվորներին և հասարակությանը ոգևորում են ոչ միայն մարդասիրական օգնությամբ, այլև նոր ստեղծագործություններով:

Սիլվա Հակոբյանն ու Կարապետյանները որոշել են բարձրացնել բոլորի ռազմահայրենասիրական ոգին «Ղարաբաղը մերն է» երգով, որն արդեն համացանցում է:

Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Մանե Հակոբյանն է, դուդուկ, զուռնա է նվագում Գևորգ Կարապետյանը, դհոլահարներն են Կարո և Էդգար Կարապետյանները, հարվածային գործիքներ է նվագում Հովհաննես Աթաբեկյանը, ստեղծաշարային գործիքներ՝ Նարեկ Գեղամյանն ու Արմեն Սահակյանը, կոպալ (դհոլ) է նվագում Արման Սիմոնյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերին մասնակցում են նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ: