Նյութը՝ Արեվիկ Ղարիբյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-10-16 19:08
ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը նվագել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում, որը հոկտեմբերի 8-ին երկու անգամ հրետակոծվել է։ «Եկել եմ այստեղ աշխարհին ասելու համար. չի կարելի եկեղեցիներ հրետակոծել, դա պարզապես նորմալ չէ։

Ես այստեղ կատարեցի մեր մեծ կոմպոզիտոր Կոմիտասի երաժշտությունը, որը հազիվ է փրկվել Ցեղասպանությունից և ստիպված է եղել հեռանալ հայրենիքից, «Կոմերսանտի» թղթակցին ասել է Ավանեսյանը։- Դրանից հետո Կոմիտասը գրեց իր «Կռունկ» կոմպոզիցիան։ Հայաստանից դուրս ապրող յուրաքանչյուր հայ երկնքում կռունկ տեսնելիս հարցնում է՝ ինչպե՞ս է հայրենիքս։ Ցավոք սրտի, ինքս էլ Հայաստանում չեն ապրում, և այս երաժշտությունն ինձ շատ հոգեհարազատ է»։

Սևակ Ավանեսյանը մտադիր է գնալ նաև Շուշիի մզկիթ՝ այնտեղ պարսկական երաժշտություն կատարելու համար։ «Այստեղ հիմա մահմեդականներ չեն ապրում, սակայն հայերը հարգում են ուրիշի կրոնը, պահպանում են ուրիշների տաճարները։ Մենք պահպանում ենք մզկիթները, ոչ թե ռմբակոծում դրանք»,- ասել է երաժիշտը։