Նյութը՝ ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչություն
Տեղադրվել է 2020-10-06 13:30
ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Իդրիս Շահ հիմնադրամի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներառական և կայուն քաղաքների միջազգային կոալիցիայի կողմից հայտարարվում է մրցույթ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Իդրիս Շահ հիմնադրամի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներառական և կայուն քաղաքների միջազգային կոալիցիայի համա¬տեղ ջանքերով կանցկացվի պատմվածքների համաշխարհային մրցույթ «Մի անգամ իմ ապագայում» խորագրի ներքո՝ նախատեսված 12-18 տարեկան պատանիների համար:

Կարճ պատմվածքները պետք է նախկինում հրատարակված չլինեն, գրված լինեն անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով՝ 250-500 բառի շրջանակներում:

21 դափնեկիրների ստեղծագործությունները կհրապարակվեն Իդրիս Շահ հիմնադրամի կողմից հրատարակած գրքում, որը հասանելի կլինի նաև ePub ձևաչափով: Նրանք, ովքեր կզբաղեցնեն առաջին յոթ տեղերը որպես մրցանակ կստանան iPad:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը պատմվածքներն ուղարկել worldtales@unesco.org էլեկտրոնային հասցեին: Մանրամասներին կարելի է ծանոթանալ կազմակերպության պաշտոնական կայքեջում հետևյալ հղմամբ` https://en.unesco.org/news/unesco-and-idries-shah-foundation-launch-world-tales-short-story-competition