Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-25 07:29
ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՆ ՀԱՂԹԵՑ ՑԵԼՅԵԻՆ ՈՒ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓԼԵՅ-ՕՖՖ
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կրկնեց նախորդ տարվա պատմական նվաճումն ու դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։

Որակավորման 3-րդ փուլում Կամպանյայի թիմը սեփական հարկի տակ մրցեց  Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին»  հետ և հաղթեց լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ։ Լրացուցիչ երկրորդ խաղակեսում Հայստանի չեմպիոնը հախուռն գրահոներ կազմակերպեց, ինչի արդյունքում 111-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոն շեշտակի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ 

Խաղի հիմնական ժամանակում դարպասի գրավում չէր արձանագրվել։

Այսպիսով, Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում Հայաստանի չեմպիոնը կմրցի սերբական Ցրվենա Զվեզդայի հետ։