Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-24 18:03
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ» ՓԱՌԱՏՈՆԸ` ՀԱՐԹԱԿ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոն»-ի հիմնական նպատակն է աջակցել գյուղական համայնքների զարգացմանը:

Այս տարի փառատոնը անցկացվելու է  սեպտեմբերի 25 ից -26-ը Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում։

Այս տարի  կլինի 7-րդ- ը, որ անցկացվում է «Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոնը։ Սակայն  փառատոնը աշխարհագրական դիրքը փոխել է ու մայրաքաղաքի կենտրոնից  տեղափոխվել Կոտայքի մարզ Ձորաղբյուր համայնք։ 

Փառատոնի  համակարգող Անի Մխիթարյանն ասում է, որ ամեն տարի փառատոնը անցկացնում էին Երևանի կենտրոնում` Անգլիական այգում, և  այցելուները միշտ նույն հարցն էին տալիս․ ի՞նչու  գյուղական փառատոն`  մայրաքաղաքի սրտում։  Այս տարի,  սակայն, տեղի  փոփոխության  պատճառը  համավարակն է։

Կազմակերպիչների  խոսքով` փառատոնի նպատակն է աջակցել գյուղական համայնքների զարգացմանը։  Սա  մի  կապող հարթակ է  դարձել   սպառողների ու արտադրողների միջև։ Առաջին տարին փառատոնին ցանկություն էին հայտնել մասնակցել 50 հոգի, սակայն տարեց տարի թիվն ընդլայնվել է։ Արդեն մի քանի տարի  է նրանք ունենում են մասնակիցներ արտերկրից։ Այս տարի, սակայն, համավարակով պայմանավորված նրանք չեն  կարողացել մասնակցել։

Անի Մխիթարյանն  ասում է, որ հենց փառատոնի ժամանակ երբեմն ներկայացվել են այնպիսի արտադրատեսակներ, որոնք խանութներում չեն վաճառվել  ու առաջին անգամ ճանաչվելի է դարձել հենց փառատոնի շնորհիվ։

Այս տարի էլ կլինի հատուկ մրցանակբաշխություն և մրցանակներ կհանձնվեն «Լավագույն ֆերմերային խումբ», «Լավագույն կանանց ֆերմերային խումբ և «Լավագույն ձեռներեց» անվանակարգերում։