Նյութը՝ president.am կայքից
Լուսանկարները՝ president.am կայքից
Տեղադրվել է 2020-09-21 19:55
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱԲՈՒ ԴԱԲԻԻ ԹԱԳԱԺԱՌԱՆԳ ՄՈՀԱՄՄԱԴ ԲԻՆ ԶԱՅԵԴ ԱԼ ՆԱՀՅԱՆԸ
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ Բին Զայեդ Ալ Նահյանը:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Պատիվ ունեմ Ձերդ գերազանցությանը հղելու ամենաջերմ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարգավաճում»: