Նյութը՝
Տեղադրվել է 2020-08-26 21:20
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) տեղեկացնում է, որ 2021 թ. մարտ ամսին Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հանձնաժողովի (CND) շրջանակներում կազմակերպվելու է երիտասարդական ֆորում:

Ֆորումը ամենամյա միջոցառում է, որի հիմնական նպատակն է մեկ հարթակում հավաքել անդամ պետությունների կողմից առաջադրված երիտասարդների, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում թմրամիջոցների օգտագործման կանխարգելման, առողջության ամրապնդման և երիտասարդության հզորացման ոլորտում և նրանց հնարավորություն տալ փոխանակելու գաղափարներ, տեսլականներ այն մասին, թե ինչպես ավելի լավ պաշտպանել իրենց հասակակիցների առողջությունն ու բարեկեցությունը, ինչպես  նաև հնարավորություն ընձեռել իրենց համատեղ ուղերձը փոխանցելու գլոբալ մակարդակի քաղաքականության մշակողներին:

Ֆորումին մասնակցելու համար յուրաքանչյուր անդամ երկիր կարող է ներկայացնել մինչև 3 թեկնա­ծու:

Ֆորումին մասնակցելու համար կարող են առաջադրվել թմրամիջոցների օգտագործման կանխարգելման, առողջության ամրապնդման և երիտասարդության հզորացման ոլորտում ակտիվորեն ներգրավված 14-23 տարեկան պատանիներ և երիտասարդներ, որոնք ազատ տիրապետում են անգլերենին:

Ֆորումի և թեկնածությունների առաջադրման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութից և www.unodc.org/youth կայքից:

Ֆորումին մասնակցելու թեկնածություն առաջադրելու համար  պետք է մինչև ս․թ սեպտեմբերի 3-ը ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացնել հայտ՝ կազմված ինքնակենսագրությունից և մոտիվացիոն նամակից:

Հայտերը ներկայացնել ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության վարչություն՝  youth@escs.am Էլ. հասցով:

 

Questions_and_Answers.pdf