Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-08-23 09:03
«ԳԱՐԴԵՆԻԱ». ԱՌԱՋՆԱԽԱՂ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնվի «Գարդենիա» ներկայացումը: Բեմադրիչը Գոռ Մարգարյանն է, պիեսի հեղինակը լեհ երիտասարդ դրամատուրգ Էլջիբեթա Հովանեցը (թարգմանությունը՝ Իրինա Ադելգեյմի):

Չորս կին, որ հայտնվել են նույն ընթացքի մեջ, չորսն էլ գեղեցիկ, չորսն էլ անանուն, ընդամենը համարակալված, չորսն էլ մտովի, ենթագիտակցաբար, նույնիսկ՝ անգիտակցաբար, փնտրում են իրենց սեփական ընտանիքի պատկերը՝ այդ փնտրտուքի ճանապարհին բացահայտելով իրենց ներսում քնած զգայական աշխարհը, որի ցուցադրումը ստեղծագործության հեղինակը կարողացել է հմտորեն պրոյեկտել կենցաղային խնդիրների ու ցանկությունների վրա։

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանը, Ելենա Վարդանյանը, Հայարփի Զուռնաչյանը և Աննա Մանուչարյանը: Նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձևավորումը` Գոռ Մարգարյանի:

Ներկայացումը նախատեսված է 16-ից բարձր հանդիսականների համար: Բոլոր ներկայացումները կանցկացվեն բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները: