Նյութը՝ news.am լրատվական գործակալության
Լուսանկարները՝ news.am լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-08-15 16:55
ՀԱՅԿԱԿԱՆ ՏՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԻԱՆԱՆ ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎՏԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻՆ
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն ունի գործնական նպատակներ եւ պարունակում է աքսելերացիայի բաղադրիչներ։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, հայտարարել է Սիլիկոնյան հովտում Հայկական համընդհանուր բարեգործական միության ստորաբաժանման ղեկավար Երվանդ Զորյանը։

Նրա խոսքով՝ ծրագիրը կաջակցի փոքր, սակայն հաջողված ստարտափերին, որոնք ապահովում են մուտք դեպի միջազգային շուկա։ «Աքսելերացիայի գաղափարը նորույթ չէ, այն իրացվում է բավականին վաղուց։ Սակայն դրա շրջանակում կկիրառվի ոչ թե անհատական, այլ խմբային մեթոդ»,-հայտարարել է նա։

Զորյանի խոսքով՝ առաջին փուլում՝ սեմտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, Սիլիկոնյան հովտում կանցկացվի առաջին 15 ընկերությունների վերապատրաստումը, իսկ դրան հաջորդող երկու ամիսներին կմասնակցի եւս 15 ընկերություն։ Այդ ընկերությունները ոչ միայն կստանան գիտելիքների ամբողջ անհրաժեշտ պաշարը միջազգային համագործակցության եւ ներդրումների ներգրավման հմտությունների զարգացման համար, այլ նաեւ կմիանան Սիլիկոնյան հովտի էկոհամակարգին։

Երվանդ Զորյանը տեղեկացել է, որ ծրագրի շահառու ընկերությունների հետ աշխատելու համար որպես մոդերատորներ ներգրավվել են հայտնի մասնագետներ, որոնցից են ներդրումային ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ համալսարանների դասախոսները, ՏՏ ընկերությունների հիմնադիրները։