Նյութը՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-15 16:53
«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՄՈՒՐՋ» ԾՐԱԳԻՐՆ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՓՈՒԼ
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն ունի երկու փուլ՝ կրթական եւ աքսելերացիոն։ Այդ մասին օգոստոսի 14-ին, առցանց հանդիպման ժամանակ հայտնել է ծրագրի համակարգող Մարիամ Համբարչյանը։ Նրա խոսքով՝ առաջին փուլը, որը կտեւի 8 շաբաթ, նախատեսում է առնանց ուսուցում։

Այդ ութ շաբաթների ընթացքում մասնակիցների համար ելույթ կունենան փորձագետները, որոնք կներկայացնեն միջազգային ՏՏ ոլորտի գործունեության տարբեր ասպեկտները՝ ԱՄՆ-ում ընկերությունների ստեղծման եւ ձեւավորման գործընթացից, սեփական բրենդի եւ իմիջի ձեւավորումից մինչեւ բիզնեսի զարգացում եւ պրոդուկտի խթանում միջազգային շուկաներում։ Մասնակիցները փորձագետներից կստանան պրակտիկ առաջադրանքներ, որոնք մշակվել են տվյալ շահառու ընկերության գործունեության առանձնահատկությունները հաշվի առնելով։

Բացի այդ, մասնակիցների հետ նաեւ կաշխատեն մենթորներ, որոնք կօգնեն նրանց կատարել հանձնարարությունները եւ ներկայացնել դրանք այլ ընկերություններին ու փորձագետներին։ Ուսուցման փուլը հաջողությամբ ավարտած ընկերությունները կանցնեն հաջորդ փուլ եւ կստանան հնարավորություն այցելել Սիլիկոնյան հովիտ 2 շաբաթով, այնտեղ հանդիպել վենչուրային հիմնադրամների եւ ընկերությունների հետ, որոնց հետ ցանկանում են համագործակցել։ Ծրագրում մասնակցելու համար ընկերությունները պետք է լրացնեն եւ ուղարկեն մասնակցության հայտադիմում մինչեւ օգոստոսի 23-ը։

Պարտադիր պայման է, որ ընկերությունը գրանցված լինի Հայաստանում, հիմնադիրներից գոնե մեկը պետք է լինի Հայաստանի քաղաքացի։ Եթե ընկերությունները համապատասխանեն այդ նվազագույն չափորոշիչներին, ընտրահանձնաժողովը կընտրի դրանցից մասնակիցներ՝ նախապատվությունը տալով նրանց, ովքեր արդեն ունեն վերջնական պրոդուկտ կամ առնվազն վերջնական պորդուկտի նախագիծ։