Նյութը՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-14 17:22
ՄԱԿ-ՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԱՄԱԿԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՀՐՎՈՂ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄԱԿ-ում հրապարակվել է Գլխավոր քարտուղարին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը` Ադրբեջանի կողմից հրահրվող հարձակումների, ատելության խոսք և ազգային անհանդուրժողականություն տարածելու գործելակերպի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած մարտերը շարունակվել են մի քանի օր ։ Ադրբեջանի զինված ուժերը հրետանային գնդակոծման են ենթարկել ոչ միայն ՀՀ զինված ուժերի դիրքերը, այլեւ՝հայկական սահմանամերձ գյուղերը: Այդ գործողությունների արդյունքում տուժել է Չինարի գյուղի խաղաղ բնակիչը, վնասվել է նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքը ։ Պաշտոնական տվյալներով, հայկական կողմից զոհվել է 5 զինծառայող, եւս 36-ը՝ վիրավորվել է (5 ծանր), իսկ ադրբեջանական կողմից ՝ պաշտոնապես մոտ երկու տասնյակ: ՀՀ զինված ուժերը հաղորդել են 13 ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի, այդ թվում ՝ իսրայելական Elbit Hermes 900-ի ոչնչացման մասին: Հուլիսի 17-ից իրադրությունն առաջնագծում համեմատաբար կայունացել է:

Հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած բախումների ֆոնին աշխարհի տարբեր երկրներում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումներ են տեղի ունեցել ։