Նյութը՝ news.am լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-10 09:10
ԱՐՔԱՅԱԶՆ ՀԱՐԻՆ ԴԵՄ Է ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՆ
Արքայազն Հարին հրապարակավ հայտարարել է, որ սոցիալական ցանցերն այս պահին միայն վնասում են հասարակության զարգացմանը եւ կոչ է արել հրաժարվել այդ հարթակներում գովազդից:

Հարին սեփական մաշկի վրա է զգացել սոցիալական ցանցերի ողջ վնասը։ Ինչպես հայտնի է, նրա կինը՝ Մեգան Մարքլը, տուժել է մշտական քննադատություններից եւ հետապնդումներից։ Հարին նույնիսկ սկսել է դատի տալ հրատարակչություններին՝ կնոջը զրպարտելու համար, բայց Սասեքսի դուքսերը գործը տանուլ են տվել։ Համացանցում նեգատիվի քանակը միայն աճում է, իսկ Հարին կարծում է, որ խոշոր ընկերություններն իրենց գործողություններով կարող են ազդել նեգատիվի եւ քննադատության նվազման վրա:

Հարին կոչ է անում խոշոր ընկերություններին վերանայել իրենց շահերը եւ դադարել մեծ գովազդներ անել սոցիալական ցանցերում: