Նյութը՝ ԱԳՆ ԱՌԱՎՈՏ լրատվականի
Լուսանկարները՝ ԱՌԱՎՈՏ լրատվականի
Տեղադրվել է 2020-07-14 14:52
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՆ ՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ.
Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը:

Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետանակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: