Նյութը՝ ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-13 18:12
ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Գերմանիայում Հայաստանի դեսպանատնից տեղեկացնւմ են, որ հուլիսի 13-ին մեկնարկեց գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան:

«Հուլիսի 13-ին մեկնարկեց գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան:

Առաքելությունը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական «#ISARե Միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, «#Caritas Internationalե կազմակերպության և Ռոբերտ Կոխ ինստիտուտի հետ համատեղ:

Հայաստանում գտնվելու ողջ ընթացում գերմանացի մասնագետները Հայաստանի մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներին #COVID19 համավարակի դեմ պայքարում, կկիսվեն այս ոլորտում գերմանական օրինակելի փորձով»: