Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-08 13:38
ԵՐԳՆ ԸՆԴԴԵՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐԻ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Հայաստանի փոքրիկ երգիչները կորոնավիրուսի դեմ պայքարին միացել են «Երգի՛ր, և COVID-ը կհեռանա» երգով, որի հոլովակն արդեն հասանելի է երգչախմբի YouTube-ի պաշտոնական ալիքում:

Երգչախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում գրառում է զետեղվել, որում ասվում է, որ երգչախմբերի փորձերն արգելված լինելու պատճառով «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մտահաղացել է ձայնագրել «Պենտատոնիքս» խմբի հայտնի «Սինգ» երգը անհատապես՝ հետագայում մեկտեղելով հնչյունային սարքավորումների միջոցով:

«Երգի բառերը փոխել են և այն վերանվանել «Երգի՛ր և COVID-ը կհեռանա»՝ երգով միանալով COVID-ի դեմ պայքարին: Երգը տեսագրվել և մոնտաժվել է երեխաների կողմից»,- նշվում է հաղորդագրությունում: