Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-08 13:36
ԵՐԿԱՐԱՏԵՎ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ՈՒ ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՄԵՐԳՈՎ
Հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը կորոնավիրուսի տարածման պատճառով մի քանի ամիս ելույթ չունենալուց հետո հուլիսի 7-ին համերգային ծրագրով ներկայացավ իր քրոջ՝ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի հետ:

Առցանց համերգին երաժիշտները կատարել են Մոցարտի, Պրոկոֆևի, Ֆրանկի հանրահայտ ստեղծագործությունները: