Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-06 12:29
ՓԱՐԻԶԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԱՆՆ ԻԴԱԼԳՈՆ ՀԱՅՈՒՀԻ ԱՆՈՒՇ ԹՈՐԱՆՅԱՆԻՆ ՆՇԱՆԱԿԵԼ Է ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայուհի Անուշ Թորանյանին նշանակել է Փարիզի փոխքաղաքապետ։

 Այս մասին «Արմենպրես»-ը հաղորդում է՝ վկայակոչելով Փարիզի քաղաքապետարանի պաշտոնական կայքը: Իդալգոյի կաբինետում 37 փոխքաղաքապետ է լինելու, Անուշ Թորանյանը նրանցից մեկն է՝ համայնքային կյանքի, քաղաքացիների մասնակցության և հանրային քննարկումների գծով: Սա Փարիզի քաղաքապետարանում հայի կողմից երբևէ ստանձնած բարձրաստիճան պաշտոնն է:

Թորանյանը ծնվել է Ֆրանսիայում, 1991 թվականին: Նա Իդալգոյի համախոհն է: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար՝ հաղթելով թուրք մրցակցուհուն: Սակայն պարզ դարձավ, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: