Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-04 12:19
ԳԼԵՆԴԵԼԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է ԴԱՐՁՆՈՒՄ «VLUME» ՀԱՅԵՐԵՆ ԹՎԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ
Գլենդելի «GLAC» արվեստների և մշակույթի գրադարանի քարտապանները այսուհետ ԱՆՎՃԱՐ առցանց մուտքի հնարավորություն կունենան աշխարհում ամենամեծ հայկական թվային գրադարանին՝ «Vlume»-ին։

GLAC-ը ոգեշնչված է, որ հանդիսանում է Vlume-ի ամենաառաջին համագործակցությունը որպես հանրային գրադարան։ Թվային գրադարանի պարունակությունը կազված է 12 տարբեր հրատարակչությունների կողմից՝ գրեթե 300 դասական և ժամանակակից հեղինակերի՝ հայերեն լեզվով նյութերից։ Առկա են էլեկտրոնային գրքեր (eBook)՝ նախատեսված տարիքային բոլոր խմբերի համար, արևմտահայերեն և արևելահայերեն ուղղագրությամբ, իսկ աուդիո-գրքերը պատմվում են թե՛ արևմտահայերենով, թե՛ արևելահայերենով։

Շարունակաբար ընդլայնվող այս հավաքածուն ներկայումս ներառում է 800-ից ավելի վերնագիր աշխատանք և ավելի քան հազար ժամ աուդիո նյութեր, ինչպես նաև հայտնի դերասանների կրկնօրինակմամբ անիմացիոն տեսանյութերի նոր հավաքածու։

Հատկանշական է, որ Vlume-ի ամսական բաժանորդագրությունը GLAC քարտապանների համար անվճար է։

Այս մշտապես հասանելի հավաքածուից՝ անհատների կողմից ձեռքբերվող նյութերի քանակի սահմանափակում չկա, սակայն համակարգը թույլ է տալիս միաժամանակ մուտք գործել ընդհանուր թվով 100 ակտիվ օգտատերերի։ Մուտքը Vlume անվճար է GLAC-ին անդամագրված քարտապանների համար։ Ընդամենը պետք է կատարել հետևյալ պարզ քայլերը․

  1. Ներբեռնե՛ք «Vlume» հավելվածը։ Անտեսե՛ք «Բաժանորդագրվել հիմա» կոճակը։ Հպե՛ք «Բաց թողնել»՝ էկրանի վերին աջ մասում։
  2. Հպե՛ք «Կարգավորումներ» պատկերակը՝ էջի ստորին աջ անկյունում։ Դեպի վար անցնելով կտեսնեք «Հաշիվ» բաժինը, ընտրե՛ք «Այլ անդամակցություն»։
  3. Հպե՛ք մանուշակագույն «Միացնել» պատկերակը, լրացրե՛ք Ձեր GLAC քարտի տվյալները և հպե՛ք «Շարունակել»։ Այժմ Ձեզ համար հասանելի են Գլենդելի արվեստների և մշակույթի գրադարանի բոլոր նյութերը անվճար՝ քանի դեռ շարունակում եք օգտագործել այս հավելվածից։ Եթե դադարեք հավելվածը օգտագործել, ապա նորից մուտք գործելու համար որոշակի կարճ ժամանակ կպահանջվի։

Vlume-ն օգտագործելու մասին ավելին կարող եք իմանալ հետևելով այս հղմանը՝ https://my.nicheacademy.com/glendalelibraryartsandculture/course/15251։

Եթե չեք հանդիսանում գրադարանի քարտապան, ապա հեշտությամբ կարող եք ձեռք բերել Ձեր քարտը։ Պարզապես կատարեք հետևյալը․

  1. Հետևե՛ք http://glac.info/register? հղմանը՝ անհատական վիրտուալ էլեկտրոնային քարտ ստանալու համար և ստեղծեք Ձեր PIN կոդը։

Կամ՝

  1. Ներբեռնե՛ք Գլենդելի արվեստների և մշակույթի գրադարանի հավելվածը Ձեր App store-ից։ Այնուհետև, հավելվածում ստեղծե՛ք Ձեր անհատական գրադարանային քարտի համարը։

Մանրամասների համար կարող եք զանգահարել GLAC-ի տեղեկատվական կենտրոն՝ 818-548-2021 հեռախոսահամարով, երկուշաբթիից շաբաթ օրերին, առավոտյան 8-ից մինչև 18:00-ն, կամ կարող եք գրադարանի աշխատակիցներին ուղարկել էլեկտրոնային նամակ՝ LibraryInfo@GlendaleCA.gov հասցեով։

Գրադարանի կայքի հասցեն է՝ www.eGlendaleLAC.org։