Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-01 20:05
ՄԱՐԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ- ՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻՆ
Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը համաշխարհային WORLD FOLK VISION հեղինակավոր մրցույթ-փառատոնում հաղթանակ է գրանցել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։

«Համաշխարհային WORLD FOLK VISION մրցույթ-փառատոնում գրանցեցինք հաղթանակ: Առաջին հորիզոնականով պատվավոր ԳԼԽԱՎՈՐ մրցանակ:
Խորին շնորհակալությունս բոլորին»,- գրել է քանոնահարուհին:

 

Օնլայն հարթակում անցկացվող այս մրցույթին մասնակցելիս Մարիաննան ներկայացրել էր ազգային նվագարան քանոնը՝ կատարելով Սայաթ-Նովայի «Էշխեմեդե ստեղծագործությունը: Ընտրությունը տևել էր մեկ ամիս: Մրցույթին մասնակցել էր 115 երկրի ներկայացուցիչ, բայց կիսաեզրափակիչ փուլ էր անցել 180-ը` 60 երկրից: Նրանց թվում են եղել նվագախմբեր, երգչախմբեր, անհատ կատարողներ:

Մարիաննա Գևորգյանը սովորել  և գերազանցությամբ է ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, հանրապետական, միջազգային մրցույթ-փառատոնների ոսկե մեդալակիր է: Աշխատում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան «Տաղարանե հնագույն երաժտության համույթում (գեղարվեստական ղեկավար՝ Ս. Երկանյան):