Նյութը՝ ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-13 18:25
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ԵՎ ԴԻՐԻԺՈՐ ԴՄԻՏՐԻ ՍԻՏԿՈՎԵՑԿԻՆ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագրով վարպետաց դասերի շրջանակներում չորրորդ դասը կվարի աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին։

Դասը տեղի կունենա հունիսի 16-ին։ Դմիտրի Սիտկովեցկին մեծ ճանաչում է վայելում աշխարհում որպես ջութակահար, դիրիժոր, գործիքավորող և փառատոնի տնօրեն: Նա հանդես է եկել բազմաթիվ հեղինակավոր նվագախմբերի, այդ թվում՝ Բեռլինի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Թագավորական նվագախմբի հետ և այլն:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ընձեռում է բացառիկ հնարավորություն՝

 անվճար միանալու այս նախաձեռնությանը։

Վարպետաց դասին միանալու համար անցե՛ք հետևյալ հղումով՝ https://zoom.us/j/93673099942?pwd=a0UrdHM5S2ovODJvSFBvT3lIbnc5Zz09

Meeting ID: 936 7309 9942

Password: 160620