Նյութը՝ Ռուբեն Շուխյանի
Լուսանկարները՝ Ռուբեն Շուխյանի
Տեղադրվել է 2020-06-11 14:18
ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը, Մատենադարան, 1962 թ. Հուշարձանի հեղինակի՝ մեծ քանդակագործ Ղուկաս Չուբարյանի ուշագրավ պատգամ-ուղերձը ապագա սերունդներին.

Մաշտոցը աջ ձեռքով ուսուցանում է Հայոց այբուբենը իր աշակերտ Կորյունին, իսկ ձախ ձեռքով մատնացույց է անում մայրենի լեզվի և այբուբենի խորհրդանիշները հայ ազգի հարատև գոյության համար՝ սուր, վահան, արծիվ։

Պատմում է քանդակագործի որդին՝ Գրիգոր Չուբարյանը. «Սուրը ու արծիվը չկային նախնական էսքիզի վրա և ավելացվել էին հետո: Կար միայն մեծ, եզրերից զարդարված վահան: Հետո վահանը ձևափոխվել էր ու ավելացվել էր արծիվը և վերջին րոպեին, տաշելու ընթացքում, գրեթե երկու օրվա ժամանակամիջոցում, հայտնվել էր սուրը: Ակնհայտ է, որ այս ամենը գաղտնի կանխամտածված էր: Կուսակցական ղեկավարությունը չափազանց մեծ ճռճռոցով էր համաձայնվել սրի առկայության հետ և միայն մի քանի փակ քննարկումներից հետո ընդունել էր մի պայմանով, որ եթե վերին (Մոսկվայի) ղեկավարությունը դա նկատի և իր դուրը չգա, ապա, առանց մի խոսքի, սուրը պետք է տաշվեր ու հեռացվեր»: