Նյութը՝ news.am կայքից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-06 13:47
ՀԱՅ ՔԱՆՈՆԱՀԱՐՈՒՀԻՆ «World Folk Vision» ՄՐՑՈՒՅԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ. ՆԱ ՀԱՅԵՐԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՕԳՆԵԼ ԻՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՎ
«WORLD FOLK VISION» մրցույթ-փառատոնն այս տարի անցկացվում է օնլայն ձեւաչափով ...

«WORLD FOLK VISION» մրցույթ-փառատոնն այս տարի անցկացվում է օնլայն ձեւաչափով եւ Հայաստանի միակ մասնակիցը՝ Մարիաննա Գեւորգյանն, անցել է կիսաեզրափալիչ փուլ։

Մարիաննա Գեւորգյանը news.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մրցույթին ներկայացել է քանոն նվագարանով եւ որ հիմա օնլայն քվեարկության արդյունքում կարող է հայտնվել եզրափակչում. «Մրցույթին մասնակցել է 115 երկիր, 3950 մասնակից եւ կիսաեզրափակիչ ենք անցել 180 մասնակից։ Իրենց առաջարկով եմ մասնակցել մրցույթին, ներկայացրել եմ 2 ստեղծագործություն՝ խմբակային եւ սոլո կատարում, իրենք ընտրել են սոլո կատարումը։ Հայաստանի միակ ներկայացուցիչն եմ, Հայաստանի դրոշի հարցն է։ Ոչ մի երկիր չի ներկայացել քաննով, հիմնականում պարային համարներ են, ես միակն եմ։ Հունիսի 1–ից սկսվել է քվեարկությունը, որն ի դեպ անվճար է, այն կտեւի մինչեւ հունիսի 15–ը։ Հունիսի 16–ին, օնլայն քվերակության արդյունքներով 50 մասնակից կհայտնվի եզրափակչում։ Մասնակցում են նաեւ Ադրբեջանը եւ Թուրքիան, ինչի համար խնդրանքով դիմում եմ հայ ազգին, որպեսզի քվեարկեն իմ օգտին, եւ մեր դրոշը ծածանվի։ Քվեարկության համար անհրաժեշտ է մուտք գործել «WORLD FOLK VISION»  կայք, գրանցվել, այնուհետեւ Հայաստանի օգտին քվեարկել 10 բալ»։