Նյութը՝ Ռուբեն Շուխյան
Լուսանկարները՝ Գրականության և արվեստի թանգարանից
Տեղադրվել է 2020-05-24 22:18
ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Երևանի Գայանյան օրիորդաց դպրոցի աշակերտուհիները, 20-րդ դարի սկիզբ

Գայանյան օրիորդաց դպրոցը բացվել էր 1866 թվականին, հետագայում վերածվել է պրոգիմնազիայի, ապա՝ գիմնազիայի։ Դասավանդվող առարկաներից կարևոր տեղ են գրավել կրոնը, հայոց լեզուն, ռուսաց լեզուն, վայելչագրությունը, տնայնագործությունը, ասեղնագործությունը, նկարչությունը: Դպրոցն ունեցել է թատերական խմբակ և եռաձայն երգչախումբ: 1878-ից ուսումնական հաստատությունը հանգրվանում է Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու (գտնվում էր ներկայիս «Մոսկվա» կինոթատրոնի տեղում) բակի նորակառույց շինությունում, որտեղ, բացի դասասենյակներից, կար նաեւ բեմ՝ թատերական ներկայացումների և երգչախմբային համերգների համար: Գայանյան օրիորդաց դպրոցը գործել է մինչև 1921 թվականը: