Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 2019-12-24 23:52
«Հայկական Էպոս. Խոսքից՝ պատկեր»
Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղում՝ Արա Սարգսյանի եւ Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում, բացվեց «Հայկական Էպոս. Խոսքից՝ պատկեր» խորագրով ցուցահանդեսը:



2019 թվականին լրանում է Ազգային էպոսի 1000-ամյակի տոնակատարությունների 80-ամյակը: Հենց այդ առիթով է Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղը, Արա Սարգսյանի եւ Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանը ներկայացրեցին «Հայկական էպոս. խոսքից՝ պատկեր» ցուցահանդեսը, որը նպատակ ունի հանրությանը ծանոթացնել էպոսի թեմաներով արվեստի գործերին` եւս մեկ անգամ կարեւորելով նրա դերն ու տեղը հայ ժողովրդի կյանքում:

Ցուցահանդեսի համադրող Զառա Դիլանյանի խոսքով ցուցահանդեսն ունի ճանաչողական մեծ նշանակություն։ Նմանատիպ ամեն հոբելյան թարմացնում է մեր պատմական հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով ազգային արժեքների պահպանման գործում մեր մեծ երախտավորներին։



«1939 թվականին Հայաստանում մեծ շուքով նշվել է էպոսի 1000 ամյակը եւ այս տարի մենք տոնում ենք այդ հազարամյակի 80 ամյակը։ Համագործակցություն է եղել Օրբելիների տուն- թանգարանի հետ,քանի որ Հովսեփ Օրբելին հանդիսացել է 1000-ամյակի տոնկաատարությունների համադրողը, կազմակերպել է մի շարք տոնակատրություններ, ցուցահանդեսներ»,- նշեց ցուցահանդեսի համադրողը։

Ի դեպ, տոնակատարությունների ժամանակ էլ կայացել է «Սասունցի Դավթի դարաշրջանը» ցուցահանդեսի, որի շրջանակներում ներկայացվել են արվեստագետների` էպոսին նվիրված աշխատանքները, ցուցադրվել են այդ ժամանակաշրջանին առնչվող նյութեր:



Ցուցահանդեսին ներկայցված էին առանձանտիպեր, էպոսի տարբեր թվականների հրատարակոթյուններ, կլիշեներ։

Խոսելով ցուցահանդեսի վայրի մասին՝ Զառա Դիլանյանն ասաց, որ Հոկոբ Կոջոյանը համարվում է գրքարվեստի պատկերազարդման կարկառուն ներկայացուցչներից մեկը։ Ըստ Զ․ Դիլանյանի՝ էպոսի նկարազարդումների հիանալի տարբերակը հենց իրեն է պատկանում։



Հարկ է նշել, որ հայ նկարիչներից շատերն են ոգեշնչվել էպոսի հերոսական պատումներով ու կերպարներով։ Յուրաքանչյուր արվեստագետ հանդես է գալիս էպոսի ուրույն մեկնաբանությամբ: Հակոբ Կոջոյանի, Սեդրակ Ռաշմաճյանի, Երվանդ Քոչարի և այլոց գործերում կերպարներն առանձնանում են տարբեր գեղարվեստական լուծումներով, սակայն բոլորին միավորում է հայոց բոլորին միավորում է հայոց դյուցազնավեպի էպիկական շունչը փոխանցելու ձգտումը: