Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 2019-12-21 18:01
Հայ-հնդկական մշակութային երեկո՝ Երեւանում
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող Հայ-հնդկական մշակութային երեկոն։

Միջոցառումը մեկնարկվեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Կիշան Դան Դեվալի, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հիմնադիր Ռանանջայ Անանդի կողմից ջահի վառման ավանդական արարողությամբ:

Միջոցառմանը «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի անդամները ներկայացրին Հնդկաստանի եւ Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը։ 

ՀԿ-ի հիմնադիր Ռանանջայ Անանդին կարեւորեց նմանօրիան միջոցառումները,ընդգծելով, որ մշակույթն է է,որ ներկայացնում է մարդկանց աշխարհը,ներաշխարհը,իսկ մշակությային այսօրինակ հանդիպումնները,որոնք արվում են երկների եկրխոսության միջոցով էլ ավելի նշանավոր են։

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Կիշան Դան Դեվալը ողջունեց ներկաներին, դեսպանը շնորհակալություն հայտնեց  հնդական մշակույթ սիրելեւ եւ գնահատելու համար։

Ծրագրի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ  վայելելու երաժիշտ Պիտեր Դավիդյանի՝ սիթառի հնչեղ ելևէջները։ Պիտեր Դավիդյանը տաղանդավոր երաժիշտ է, ով արմատներով հեռավոր Հնդկաստանից է՝ Կալկաթայից, բայց այսօր բնակվում է Ավստրալիայում։

Ծրագրում ներկայացվեցին նաեւ հայկական ու հնդկական երգեր, որոնք կատարեցին  Աննա Երիցյանը եւ «ԱԿՆԵՐ» ազգային երգի ու պարի համույթը, պարային կատարումներով հանդես եկավ «Շակտի» պարային խումբը։ 

ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանն իր խոսքն ուղղեց ներկաներին՝ նշելով, որ նմանօրինակ միջոցառումները Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային երկխոսության հետաքրքիր հարթակ են ստեղծում և նպաստում երկու երկրների մշակութային արժեքների ճանաչմանը: