Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2019-12-15 16:12
Ինչ նվիրել Ամանորին
Ամանորին համեղ ուտեստներ պատրաստելուց զատ, սիրելի մարդկանց նվերներ գնելն ու փաթեթավորելը ամենահաճելի ու սիրելի զբաղմունքներից է։ Նոր տարվան շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ որքան մոտենում են տոնական օրերը, այնքան ավելի շատ ենք սկսում հավատալ երազանքների իրականացմանը։ Ո՞վ գիտե, գուցե հենց տոնածառի տակ դրված նվերի մասին եք դուք վաղուց երազել։

Մտածում եք՝ ի՞նչ նվիրել ձեր սիրելիներին, սակայն չեք կողնորոշվո՞ւմ։ Հոգ չէ, մենք կօգնենք ձեզ այդ հարցում՝ առաջարկելով հետաքրքիր մտքեր.
 
Երեխաների համար․․․

Մինչև 3 տարեկան երեխաներին կարելի է մեծ խաղալիքներ գնել՝ փափուկ և փայտից։ Ինչո՞ւ մեծ, որովհետև այդ տարիքի երեխաների համար վտանգավոր են փոքրիկ մասերից բաղկացած խաղալիքները։ Տղա երեխաների համար հարմար նվերներ են մեքենաները, գնացքը, նավը․․․Իսկ աղջիկ երեխաների համար՝ տիկնիկներն ու փափուկ խաղալիքները։ Իհարկե, այս տարիքի երեխաներին չեն խանգարի նաև նկարազարդ գրքերը, որոնք կօգնեն նրանց ինքնազարգացմանը։ 

Պատանիների համար կարելի է ընտրել սմարտֆոն, սմարթ-ժամացույց, պլանշետ, կեդեր, 3D ակնոց․․․
 

 
Ձեռագործ աշխատանքներ․․․

Ձեռագործ աշխատանքներն իհարկե երբեք մոդայից դուրս չեն գալիս, ավելին՝ դրանք ամենացանկալի նվերներն են։ Դրանք կարող են լինել տարբեր՝ թե՛ օգտագործման, թե՛ համտեսելու։ Առավել ռոմանտիկ մարդկանց համար ակտուալ են բացիկներով, մաղթանքներով, քաղցրավենիքով լի արկղերը, որոնցում կարող եք նաև նվերներ տեղադրել։ 
 

 
Հուշանվերներ․․․

2020թ․-ն ինչպես հայտնի է առնետի տարի է, ուստի կարող եք նաև փոքրիկ կամ մեծ հուշանվերներ ընտրել։ Օրինակ՝ արևելյան երկրներում առնետը համարվում է հարստության, բարեկեցության խորհրդանիշ, ուստի առնետի տեսքով հուշանվեր ունենալը որևէ մեկին չի խանգարի։ Հաճելի նվերների ցանկում կարող են լինել նաև գումարի պահոցները, ընդ որում՝ հենց առնետի տեսքով։ 
 
Քաղցրավենիք․․․

Դե իսկ քաղցրասերների համար ամենահաճելի նվերն իհարկե քաղցրավենիքն է։ Սա հաճելի նվեր է թե՛ փոքրիկների, թե՛ մեծերի համար։ Կոնֆետներ, շոկոլադե սալիկներ, դոնդող․․․Այս շարքն անվերջ կարելի է թվարկել։ Պարզապես դրանք հավաքեք մեկ տուփի մեջ, անգամ առանց զարդարանք։ Դիմացինի ժպիտն ու երջանկությունը կտեսնեք ակնթարթորեն։ 
 
Խմիչքի սիրահարների համար կարող եք ընտրել խմիչք, սակայն յուրահատուկ շշով կամ կարող եք ինքներդ զարդարել այն։ 
 

 
Կորպորատիվ նվերներ․․․

Նման նվերներն առավել շատ նախատեսված են կոլեգաների համար, որպեսզի ազատ ժամանակն ու ընդմիջումներն առավել ուրախ և հետաքրքիր անցկացվեն։ Դրանք կարող են լինել թե՛ մտավոր զարգացման խաղեր, թե՛ պարզապես զվարճանքի։
 

 
Հ․ Գ․ Իրականում կարևոր չէ, թե ինչ արժեք ունի ձեր նվերը։ Կարևորը՝ նվիրեք ժպիտով, սիրով ու ջերմությամբ։ Եվ ամենակարևորը՝ հավատացեք ու սպասեք հրաշքների։ 
 
Աղբյուրը՝ https://bit.ly/2RTrpGq