Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-12-2019
«Mercedes-Benz»-ը և «Bosch»-ը ինքնագնաց մեքենա են փորձարկել Սան Խոսեի փողոցներում
Երկար տարիների գործընկերներ «Mercedes-Benz»-ը և «Bosch»-ը Սան Խոսեի փողոցներում փորձարկել են ինքնագնաց մեքենա։ Ըստ էության սա կարճաժամկետ վարձույթով տրամադրվող մեքենա է՝ վարորդով։

Սա նշանակում է, որ սերվիսի աշխատակիցն ամեն դեպքում գտնվում է մեքենայում՝ ղեկի առաջ, քանի որ, ամեն դեպքում, նման մեքենաները փորձարարական են։ 
 
Քանի որ այն փորձարարական են, ուստի երթևեկելու ճանապարհը սահմանափակ է՝ Սան Խոսեի կենտրոնից դեպի քաղաքի արևմտյան հատված՝ մինչև Սան Կարլոս և Սթիվենս Կրիկ փողոցներ։ 
 
«Daimler Mobility AG» հավելվածի միջոցով հնարավոր է նախապես ամրագրել մեքենան։ Գործընկեր կազմակերպությունները նպատակ ունեն նաև փաթեթներ տրամադրել, որոնք կներառեն մի շարք ծառայություներ, ինչպիսիք են՝ պատվեր, կայանում, ընդհանուր սպասարկում։
 
Աղբյուրը՝ https://bit.ly/2RURTaz