
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում (հրապարակվել է 1999 թվականի հունիսի 16-ին CBS հեռուստաալիքով) Ջուդի Գառլենդը 8-րդն է։
«Ջուդի» կենսագրական ֆիլմը պատմում է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջուդի Գառլենդի կյանքի վերջին տարվա մասին: Սյուժեի հիմքում Գառլենդի հինգշաբաթյա երաժշտական շոուն է Լոնդոնում՝ նվիրված «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմի 30 ամյակին: Ֆիլմ, որի շնորհիվ երիտասարդ դերասանուհին 1939 թվականին աստղ դարձավ:
«Ջուդի» ֆիլմում գլխավոր կերպարը մարմնավորել է «Օսկար»-ի դափնեկիր Ռենե Քեթլին Զելվեգերը։ Հանդիսատեսին նա հայտնի է «Բրիջիտ Ջոնսի օրագիրը», «Չիկագո» և այլ ֆիլմերից։ «Ջուդի» ֆիլմում նկարահանվել են անվանի այլ դերասաններ ևս՝ Ռուֆուս Սյուէլլ, Բելլա Ռամզի, Սըր Մայքլ Ջոն Գեմբոն, Ֆին Ուիթրոք:
Ռուպերտ Գուլդը առաջին անգամ է հանդես գալիս որպես կինոռեժիսոր: Մինչ այդ նա միայն հայտնի էր իր թատերական բեմադրություններով: Նրա սերը թատրոնի հանդեպ չէր կարող իր ազդեցությունը չունենալ ֆիլմի թեմայի ընտրության վրա. հանդիսատեսին ներկայացվում է ոչ միայն Ջուդի Գառլենդը, այլ նրա կյանքի պատմությունը բեմի վրա:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1968 թվականի ձմռանը: Ջուդի Գառլենդը, իրեն ճանաչում բերած «Օզ երկրի հրաշագործը» երաժշտական մյուզիքլի 30 ամյակի առթիվ, գալիս է Լոնդոն՝ հյուրախաղերի: Վերջին ամիսների ընթացքում նրա կյանքում ամեն ինչ իրար էր խառնվել՝ մեծ ճանաչում, գայթակղություններ, երկրպագուների հիացմունք, մշտական հոգնածություն և ընտանեկան դրամաներ: Հնարավոր է, որ այս ամենն էլ նրա ճակատագրի ողբերգական ավարտի պատճառը դարձան: 1969 թվականին Ջուդի Գառլենդին մահացած հայտնաբերեցին Լոնդոնի Չելսի թաղամասում գտնվող առաձնատան լոգարանում։ Մահվան պատճառ էր եղել դեղամիջոցի չափից ավելի քանակի օգտագործումը։
«Ջուդի» ֆիլմը ստեղծվել է Պիտեր Կվիլտերի «Ծիածանի վերջը» (End of the Rainbow) երաժշտական ստեղծագործության հիման վրա, իսկ սաունդթրեքը՝ Ջուդի Գառլենդի սիրելի երգերն են՝ Ռենե Զելվեգերգի կատարմամբ:
Ֆիլմի թրեյլերը՝