Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 10-11-2019
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը շարունակվում է
Արդեն մեկ շաբաթ է, ինչ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսը վայելում է աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպիսիք են լեգենդար Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը։

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Նոյեմբերի 7-ին կայացավ հերթական գեղեցիկ համերգը՝ Գեորգս Պելեցիսի մասնակցությամբ։

Ծրագրում
Գեորգս Պելեցիս՝ «Endorphin Music» սիմֆոնիկ նվագախմբի համար «Նվիրում ուսուցչիս» կոնցերտ երկու դաշնամուրի, նվագախմբի և ձայնարկչի համար։

Մենակատարներ
Ռոբերտո Կոմինատի (դաշնամուր) և Կոնստանցիա Պրինչիպե (դաշնամուր)

Դիրիժոր
Սերգեյ Սմբատյան

Նշենք, որ փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 9-ը։ 

Պատկերասրահ՝ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը