Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Էմմա Մաթևոսյանի
Տեղադրվել է 09-11-2019
«ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրը 1 տարեկան է
Ուղիղ մեկ տարի առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի 8/3 հասցեում տեղի ունեցավ «ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրի բացման հանդիսավոր արարողությունը: Իսկ այսօր արդեն «Երբ սպորտն ապրելակերպ է» կարգախոսով շարժվող մարզաառողջարանային համալիրը նշում է իր 1-ամյակը։

1 տարվա ընթացքում «ԻՆՍՊՈՐՏ»-ն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել այնպիսի մարզական նախագծերի, ինչպիսիք են Երևանյան մարաթոնը, Սևան ստարտափ սամիթը և այլն: 

Մարզահամալիրում գործում է լողավազան՝ հագեցած գերժամանակակից ֆիլտրման քառաստիճան համակարգով, ժամանակակից մարզասարքերով կահավորված ֆիթնեսի սրահ, յոգայի և սպորտային մարմնամարզության, խմբակային մարզումների սրահներ:

«ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրի տնօրեն Դավիթ Հայրապետյանի խոսքով՝ «ԻՆՍՊՈՐՏ»-ն ի սկզբանե իր առաջ խնդիր էր դրել ներգրավել այնպիսի մարդկանց, որոնք սպորտի հետ առնչություն չունեն, սակայն հակված են առողջ ապրելակերպ վարելուն։ «Այսօր ես կարող եմ վստահորեն ասել, որ մեր հաճախորդների 80%-ն այն մարդիկ են, որոնք առաջին անգամ են սպորտային ակումբ հաճախում։ Անխոս, «ԻՆՍՊՈՐՏ»-ը դեռ ընդլայնվելու է։ Նախատեսում ենք ևս մեկ կենտրոն ունենալ Կապան քաղաքում, իսկ Երևանում՝ ևս մեկ մասնաճյուղ»,- նշում է Դավիթ Հայրապետյանը։

Վերջինիս խոսքով՝ «ԻՆՍՊՈՐՏ»-ի հաճախորդները տարբեր տարիքային խմբերի են՝ 3 տարեկանից մինչև 60-ն անց։ Լողավազանի սիրահարներն իհարկե 3-15  տարեկան երեխաներն են, իսկ խմբային պարապմունքներին առավել շատ են երիտասարդները։ 

«ԻՆՍՊՈՐՏ»-ի բարձրակարգ մասնագետներն օգնում են իրենց հաճախորդներին հասնել ցանկալի արդյունքների: Դավիթ Հայրապետյանի խոսքով՝ շատերը նաև զուտ նիհարելու համար են հաճախում, սակայն նիհարելը ևս առողջ ապրելակերպի մի մաս է կազմում, ուստի ակումբի մասնագետներն այդ հարցում օգնում են հաճախորդներին։

«ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրի փոխտօրեն, վաճառքի բաժնի տնօրեն, Սեդա Արշակյանը նշում է, որ մեկ տարվա ընթացքում հաճախորդների անախադեպ թիվ է գրանցվել՝ իրենց սպասելիքներից ավելին։ «Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր հաճախորդի կարծիք և ցանկություն, ինչի մասին այսօր փաստում են այն բոլոր ծառայությունները, որոնք ավելացվել են այս մեկ տարվա ընթացքում»,- նշում է Սեդա Արշակյանը և հավելում, որ առաջիկայում ծառայությունների շարքը համալրվելու է՝ հաշվի առնելով պահանջարկը։

Սեդա Արշակյանը փաստում է, որ մեկ տարվա ընթացքում «ԻՆՍՊՈՐՏ»-ն իսկապես մեծ հաջողություններ է գրանցել, իսկ թիմը կատարել է իր առջև դրված բոլոր խնդիրները։ 

Մարզահամալիրում գործում է բարձրակարգ լողավազան (25x16 մետր): Լողավազանը հագեցած է գերժամանակակից ֆիլտրման քառաստիճան համակարգով՝ օզոնային, ուլտրամանուշակագույն, PH և քլորային:

Լողավազանի ավագ մարզիչ Հովհաննիսյան Ռազմիկի խոսքով՝ ակումբում հաճախորդները կարողանում են մասնագետների օգնությամբ բարձրակարգ լող սովորել։ Շատ երեխաներ, որոնք պարզապես առողջ ապրելակերպի համար էին հաճախում լողի, հիմա արդեն մասնակցում են մրցույթների։

««ԻՆՍՊՈՐՏ»-ն անգամ իր ներքին հարդարանքով և մաքրությամբ է հաճախորդներին գրավում։ Գույների գեղեցիկ համադրություն, մաքուր հանդերձարաններ, սրահներ․․․ այս ամենը մեր հաճախորդները շատ բարձր են գնահատում»,- նշում է մարզիչը։ 

Նշենք, որ վաղ առավոտից «ԻՆՍՊՈՐՏ»-ում անցկացվեցին մի շարք միջոցառումներ, մրցույթներ, որոնք ուղեկցվում էին մրցանակաբաշխություներով։

Պատկերասրահ՝ «ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրը նշեց 1-ամյակը