Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 08-11-2019
«Արմմոնո Plus» փառատոնի երևանյան փուլի մեկնարկը կտրվի այսօր
Նոյեմբերի 7-ից 20-ը կանցկացվի «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնի երևանյան փուլը։ Փառատոնն անցկացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
«Արմմոնո Plus» հանրապետական թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է, և արդեն իր ուրույն տեղն է զբաղեցրել մշակութային փառատոների շարքում: Այն յուրահատուկ հարթակ է երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչների համար, որոնք հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց աշխատանքները:  

Փառատոնի աշխարհագրությունն  այս տարի ընդլայնվել է՝ հասնելով Տավուշի մարզ։ Հոկտեմբերի 19-22-ը փառատոնի մարզային փուլի շրջանակում` Իջևանում, Բերդում, Նոյեմբերյանում և Դիլիջանում ցուցադրվել է «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» մոնոներկայացումը:


 
Երևանում մեկնարկը կտրվի արդեն այսօր՝ նոյեմբերի 7-ին։ Փառատոնի շրջանակներում կցուցադրվի 5 մոնո ներկայացում․
1․ Անի Գևորգյան - «Կամելիազարդ տիկինը»
2․ Աննա Վարդանյան - «Կինը», 
3․ Էրիկ Գրիգորյան - «Վրիժառուն» (Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն)
4․ Մերի Սահակյան - «Մի կյանքի պատմություն» (Էջմիածնի «Մաչանենց» թատրոն)
5․ Լիանա Ավետիսյան - «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» (Աբովյանի դրամատիկական թատրոն):


 
Սակայն սա դեռ ամենը չէ․ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ կանցկացվի 4 պիեսի թատերականացված ընթերցում․
1․ Ժակլին Մնոյան - Մ. Մակդոնախ «Բարձ Մարդը»,
2․ Թեհմինե Խաչատրյան - Հ․Թեքգյոզյան «Մատնահետք»
3․ Ծովինար Մարտիրոյսան - Չ. Այթմաթով «Կառափնարան»
4․ Լիլիա Մուկուչյան, Մանվել Խաչատրյան - Ֆ. Դոստոևսկի «Խեղճ մարդիկ»
 
Նշենք նաև, որ «Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագիրն այս տարի կկայանա «Լոֆթում», որտեղ ուսանողները հնարավորություն կունենան հանդիպել և շփվել ոլորտի և ոչ միայն առաջատար մասնագետների հետ․
1․  Դերասանուհի Տաթև Ղազարյանի հետ - Թեմա՝ Ձայնը՝ «աշխատանքային գործիք»
2․ Պարուսույց Արիկ Ասատուրյանի հետ - Թեմա՝ Շարժումը բեմում), 3․ Հանդիպում ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանի հետ - Թեմա՝ Արդի դրամատուրգիան և Հայաստանում գործող թատրոնները
4․  Դրամատուրգ Սառա Նալբանդյանի հետ - Թեմա՝ Վավերագրական պիեսի ստեղծման տեխնիկաները)
5․ Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ - Թեմա՝ Սեռական բարդույթների դերը թատերական աշխարհում