Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 02-11-2019
Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից
Իտալիայի «Ա սերիայի» առաջնության 10-րդ տուրում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ վճռորոշ եւ անցքային մրցավեճ ունեցավ Հռոմի «Ռոման», որի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կրկին բաց թողեց կարեւոր հանդիպումը։

Հռոմեական «Ռոման» հյուրընկալվելիս ուժերը չափեց «Ուդինեզեի» հետ։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին բացակայում էր հայտացուցակից շաբաթներ առաջ ստացած վնասվածքի պատճառով։ Չնայած հայ ֆուտբոլիստի ներկա չլինելը որեւէ խնդիր չստեղծեց «Ռոմայի» համար։ Իտալական տիտղոսակիր ակումբը հաղթեց ուժեղ մրցակցին 4-0 հաշվով։

Հանդիպման 14-րդ րոպեին երիտասարդ ֆուտբոլիստ Նիկոլո Ձանիոլոն առաջ մղեց հյուրերին։ Որոշ ժամանակ անց՝ 32-րդ րոպեին, Ֆեդերիկո Ֆասիոն կարմիր քարտ ստացավ՝ 10 հոգով թողնելով հռոմեացիներին։ Թվում էր, թե թվային առավելություն ստացած դաշտի տերերը կարող են վերականգնվել եւ խնդիրներ առաջացնել «Ռոմայի» համար։

Պարզվեց, որ մեկ ֆուտբոլիստի պակասը «Ռոմային» չկանգնեցրեց։ Հանդիպման 51-րդ րոպեին անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգը կրկնապատկեց հաշվի առավելությունը, իսկ 3 րոպե անց Ջասթին Կլյուվերտը հանդիպման հաշիվը դարձրեց խոշոր՝ 3-0:

Մրցավեճի վերջնական արդյունքը ձեւակերպվեց հանդիպման 66-րդ րոպեին, երբ պաշտպան ու թիմի առաջատար Ալեքսանդր Կոլարովը հաջող իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ 4-0։

Հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 3 միավոր եւ այժմ 19 միավորով 4-րդն է Իտալիայի «Ա սերիայի» առաջնությունում, իսկ պարտությունից հետո «Ուդինեզեն» զբաղեցնում է 14-րդ տեղը՝  ունենալով ընդամենը 10 միավոր։