Նյութը՝ Նելլի Անդրեասյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-11-2019
Լիլիթ Շաքարյանը դասախոսություն կկարդա Չեխիայի Hradec Kralove համալսարանում
«Մասնագիտական ոլորտում հասնել լուրջ հաջողությունների ու այդ հաջողություններն օգտագործել ի նպաստ սեփական երկրի»:

Նման կերպ է առաջնորդվում սոցիոլոգ, փորձագետ և մարքեթինգային հետազոտությունների ու բրենդինգի ոլորտում  առաջատար մասնագետ՝ Լիլիթ Շաքարյանը: Նա միջազգային սոցոլոգիական միության, ամերիկյան սոցոլոգիական միության, Գերմանիայի DAAD շրջանավարտների միության, Եվրոպայի սոցոլոգիական միության  և մարքեթինգի հայկական ասոցիացիայի անդամ է: Այլ կերպ ասած՝ հայ մասնագետ, որը  հայկական կրթական մակարդակը լավագույնս ներկայացնում է ոչ միայն հայրենիքում, այլև նաև արտերկրում:

Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Լիլիթ Շաքարյանը դասախոսություն է կարդալու Չեխիայի Hradec Kralove համալսարանում: 

Այս և այլ գիտական գործունեությունների մասին ենք զրուցել տիկին Շաքարյանի հետ: 

Լիլիթ Շաքարյան: Սա մեծ ձեռքբերում է, ևս մեկ անգամ Եվրոպայի առաջատար համալսարանում պատվով ներկայանալու համար: Այս տարվա իմ երկրորդ այցն է լինելու դեպի Եվրոպա: Առաջին այցիս ժամանակ  դասախոսություններով եղել եմ Մադրիդի համալսարանում: Հանդես եմ եկել «Գենդեր և մեդիա» թեմայով դասախոսություններով: Ներկայացրել եմ Հայաստանում արված իմ հետազոտությունների արդյունքները: Շահել եմ դասախոսական մեծ և պատասխանատու ծրագիր, որի շրջաբակներում 2 ամսով պետք է մեկնեմ Չեխիա՝ դասախոսություններ կարդալու: Դասախոսությունները լինելու են  ԶԼՄ սոցիոլոգիա թեմայով և անդրադարձ է կատարվելու տարբեր մեդիա տեսակներին և մեդիայի դերը սոցիոլոգիայում: Առհասարակ, շատ հետաքրքիր է, էապես տարբերվում է հայաստանյան լսարանից: Դու հնարավորություն ես ստանում տեսնելու թե այդ ամենն ինչպես է կազմակերպվում, ուսանողներն ինչպես են արձագանքում, կրթական համակարգն ինչպես է աշխատում: Եվ այդ նորությունները բերում եմ Հայաստան և կիրառում իմ առարկաների դասավանդման մեջ:

Տիկին Շաքարյան, դուք միշտ բարձ մակարդակով եք ներկայացնում հայկական կրթությունը թե հայստանյան մամուլում, և, թե արտերկրում. Ու դասախոսությունների ժամանակ նշում եք, որ   Հայաստանում ստացած  կրթությունը չի զիջում արտերկրում ստացած գիտելքներին:

Լիլիթ Շաքարյան: Հաճախ ենք լսում, որ մեր ուսանողները շատ են ձգտում երկրից դուրս գալ՝ մտածելով, որ  դրսի կրթությունը շատ ավելի լավն է: Լինելով մարդ, ով  հաճախ է լինում  արտերկրում և միջազգային կրթական հաստատություններում,և մարդ, ով ինքն էլ է սովորել դրսում՝ Շվեյցարիայում և ԱՄՆ ում. կարող եմ ասել, որ մեր կրթական համակարգը  գրեթե ոչնչով չի զիջում ոչ եվրոպական, ոչ էլ ամերիկյան կրթական համակարգերին: 

Շուրջ տասը տարի է, ինչ  դասավանդում եք ԵՊՀ-ի սոցիոլոգիայի, ժուռնալիստիկայի, ռոմանոգերմանական և սոց. աշխատանքի ֆակուլտետներում: Ավելի քան յոթ առարկայական ծրագրերի,  ինչպես  նաև մի շարք գիտական հոդվածնեի հեղինակ եք:  Բայց, ձեր գործունեության, որ հարթակում եք ձեզ ավելի լավ զգում:

Լիլիթ Շաքարյան: «Մշակել եմ Բրենդինգի հիմունքներ»  առարկայական ծրագիրը, որի շրջանակներում էլ պատկերացնում եմ իմ  ապագա գործունեությունը: Դրանից բացի ունեմ նաև ԶԼՄ սոցիոլոգիա, ժամանակակից PR տեխնոլոգիաներ: Ունեցել եմ գենդերի սոցիալական  կառուցակցումը, գովազդի սոցիոլոգիա և այլ առարկաներ: Հիմնական առարկան, որի շրջանակներում խորացրել եմ՝ բրենդինգն է, որի շրջանակներում էլ, ապագայում ծրագրում եմ  գիրք հրատարակել: Սա այն տիրույթն է, որտեղ ինձ լավ եմ զգում: Այն հարթակն է, որտեղ շատ լավ պատկերացնում եմ  և տեսական և պրակտիկ մակարդատով գործունեության կազմակերպումը: Այս պահին արդեն իսկ աշխատում եմ (Բրենդինգի  հինմունքներ կամ Բրենդ մենեջմենթ, դեռ  վերջնական վերնագիրը  հաստատաված չէ) բրենդինգի թեմայով գրքի շուրջ, որը պատկերացնում եմ՝ դասագիրք, որը կարող է լինել մեր ուսանողների համար:

Ուզում եմ նշել, որ սոցիոլոգիական հետազոտություններում շատ ակտիվ ներգրավված եմ եղել  դեռ 2003 թվականից:  Ուսանողական տարիներից սկսեցի ներգրավվել այդ ակտիվ  կյանքում՝ տարբեր ոլորտներում ու բավականին  ինձ հետաքրքիր էր: Հետագայում արդեն իմ սեփական գրանտային ծրագրերն եմ ունեցել: Դրանից հետո ավելի մասնագիտական են դարձել: 


Գիտեմ, որ հաճախ մասնագիտացված դասընթացներ եք կազմակերպում՝ փորձագիտական գիտելիքներն ու հմտությունները մյուսների հետ կիսելու համար:

Լիլիթ Շաքարյան: Այո: Մեկ բան է դասավանդումը համալսարանական կյանքում, մեկ այլ բան՝ դրանից դուրս: Այստեղ գործ ունես արդեն ոլորտում կայացած մասնագետների հետ, ովքեր ուզում են էլ ավելի խորացնել իրենց գիտելիքները: Մշակում եմ ուսուցման այլ մոտեցումներ: Դասավանդումները լինում են մերչնդայզինգի և էլի բրենդինգի գծով, նաև սպառողական  վարքագիծ, սոցիոլոգիական հետազոտություններ  կամ մերքեթինգային ուսումնասիրության մեթոդներ և այլն:

Բացի դասախոսություններից այսօր զբաղվում եմ նաև մարքեթինգով: Իջևանի գինու կոնյակի գործարանի մարքեթինգի բաժնի ղեկավարն եմ, որտեղ արդեն հասցրել եմ իմ թիմով գրանցել լուրջ հաջողություններ: 

Սոցիոլոգիական հետազոտություններում շատ ակտիվ ներգրավված եմ եղել  դեռ 2003 թվականից:  Ուսանողական տարիներից սկսեցի ներգրավվել այդ ակտիվ  կյանքում՝ տարբեր ոլորտներում ու բավականին  ինձ հետաքրքիր էր: Հետագայում արդեն իմ սեփական գրանտային ծրագրերն եմ ունեցել: Դրանից հետո ավելի մասնագիտական են դարձել: 

Ի դեպ,  Լիլիթ Շաքարյանը այս զբաղվածության հետ մեկտեղ՝ ամուսնացած է և դաստիարակում է  երկու զավակներին: