Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-10-2019
«Skoda Octavia» ներկայացրել է իր «էմոցիոնալ» դիզայնը
«Skoda Octavia»-ի չորրորդ սերնդի ներկայացման արարողությունը կկայանա նոյեմբերի 11-ին՝ Պրահայում։
Չեխերը հրապարակել են ««Skoda»-ի  պատմության մեջ ամենավաճառված մոդելների» էսքիզները, որոնք համարվում են այսպես ասած «ամենաէմոցիոնալները»։ Դրանք առանձնանում են դիմային հատվածով, անիվներով, լուսային համակարգով։ «Skoda Octavia»-ն իր հերթին համադրված է ներքին մեծ տարածքով։ 

Ուժային ագրեգատների մասին դեռևս տեղեկատվություն չկա, սակայն հայտնի է, որ այն համապատասխանում է եվրոպական ստանդարտներին՝ պատրաստված  WLTP չափանիշներով։ 

Այժմ տիրույթը ներառում է բենզինային շարժիչներ 1.0 TSI (116 ձիաուժ, 200 N • m), 1.5 TSI (150 ձիաուժ, 250 N • m), 2.0 TSI (190 ձիաուժ, 320 N • m) և երկու դիզելային շարժիչ 1.6 TDI (116 ձիաուժ, 250 N • m), 2.0 TDI (150 ձիաուժ, 340 N • m): Շարժիչներին օգնում է հինգ և վեց աստիճան արագությամբ «մեխանիկան», ինչպես նաև յոթ «ռոբոտ» DSG: