Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 21-10-2019
«Սրտումս` Երեւան». Մայրաքաղաքը նշեց իր հիմնադրման 2801-րդ տարեդարձը
«Սրտումս` Երեւան». Հայաստանի մայրաքաղաքն այս կարգախոսով տոնեց հիմնադրման 2801-րդ տարեդարձը:

Երեւանի ծննդյան առթիվ տոնական միջոցառումներ էին կազմակերպվել քաղաքի բոլոր վարչական շրջաններում: Յուրաքանչյուր վարչական շրջանում հնչեց տարբեր ոճի երաժշտություն. Աջափնյակում էստրադային համերգ էր, Ավանում՝մանկապատանեկան, Արաբկիրում՝ դասական, Դավթաշենում՝ ջազ, Էրեբունիում՝ ժողովրդական երգ ու պար, Կենտրոնում`փոփ համերգ, Մալաթիայում՝ էստրադային բեմն է, էլեկտրոնային երաժշտություն հնչեց Նոր Նորքում, ազգագրականը՝ Նորք-Մարաշում, ռոք՝  Նուբարաշենում։ Տարբեր հեղինակ-կատարողներ ներկայացան իրենց կատարումներով:

Քաղաքի առօրյան բազմազան էր։ Մարդիկ կարող էի ականատես լինել հետաքրքիր միջոցառումների, օրինակ` Հյուսիսային պողոտան, ինչպես միշտ մարդաշար էր, այստեղ մեկնարկեց  ռուս մարզիկների ցուցադրական վարժանքները, որոնք ուղեցկվում էին երաժշտությամբ, դե իսկ ներկաները չէին մոռանում ծափահարել:

Ազատության հրապարակում էլ մեկնարկեց «Արարատ Չելենջ» շարժումը, որը կազմակերպել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, օր-օրի ավելի մեծ ընդգրկումներ է արձանագրում եւ գրավում է աշխարհը: Նպատակը ամբողջ աշխարհում կարիքի մեջ գտնվողներին օգնելն է:

Ազատության հրապարակը վերածվել էր փոքրիկ քաղաքի, որտեղ յուրաքանչյուր անձ կարող էր գտնել իր համար որեւէ հետաքրքիր տաղավար, երեխաների համար նախատեսված էին խաղահրապարակներ, քննարկման հարթակներ, գորգագործության տաղավարը թերեւս բոսաշրջիկների ամենասիրելին էր, նրանք անձամբ էին զբաղվում գորգագործությամբ եւ վայելում էին այս աշխատանքի հմայքը: Մասնագիտական կողմնորոշման տաղավարը եւս  բասմամարդ էր, այստեղ էլ գերակշռում էին ապագա ուսանողներ:
 
Հանրության համար անչափ սպասված համերգային երեկոն էլ կարծես կայացավ Սարյան փողոցում, հանդես եկան Սոնա Ռուբենյանը,Գարիկ Պապոյան,Արամ mp3-ը, Միքայել Ոսկանյան եւ ընկերներ բենդը:

«Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը տեղի ուենցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ ունեցան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը  եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Ներկայացվեց  մեկ տարվա հաշվետվությունը, կայացավ նաեւ պարգեւատրման արարողություն:

Օրը ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ։

Պատկերասրահ՝ Էրեբունի-Երևան 2801