Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-10-2019
«Նուբայի սիրտը» ֆիլմով մեկնարկեց «Բարեփոխելով աշխարհը» միջազգային կինփառատոնը
Երեկ մեկնարկեց «Բարեփոխելով աշխարհը» Միջազգային կինոփառատոնը՝ «Ավրորա» ֆորումի հետ համագործակցությամբ:

Միջազգային հեռուստահաղորդումների եւ ֆիլմերի փառատոնը նվիրված է մարդասիրական խնդիրներին, որոնց վերհանման շնորհիվ փառատնոի մասնակիցներն աշխատում են ավելի լավը դարձնել աշխարհը: Փառատոնն անդրադառնում է տարբեր հումանիտար հինախնդիրներին, չի մոռանում անգամ քննարկել զարգացած երկրների խնդիրները, որոնցից մեկը միգրացիան է: 

Փառատոնի շրջանակում հոկտեմբերի 15-ին, հատուկ ցուցադրությամբ ներկայացվեց Քենեթ Քարլսոնի «Նուբայի սիրտը» ֆիլմը: «Մոսկվա» կինոթատրոնում կայացաած ցուցադրությանն իրենց մասնակցությանն ունեցան ֆիլմի գլխավոր հերոս, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, 2017 թ. «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան եւ ֆիլմի ռեժիսոր Քենեթ Կարլսոնը։

«Նուբայի սիրտը» պատմություն է ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինայի մասին, ով անձնուրաց ծառայում է Սուդանի` պատերազմից ավիրված, Նուբա լեռներում բնակվող մոռացված մարդկանց կարիքներին։ Լիամետրաժ վավերագրական ֆիլմը բառացիորեն ոգեշնչել է շարժում, որը միտված է փրկել կյանքեր։ Այն հավաքել է գրեթե 600,000 ԱՄՆ դոլար նվիրատվություն, որից ամբողջ 100%-ն ուղղվել է բժշկական պարագաների ձեռքբերման, անձնակազմի ուսուցման եւ Սուդանի հարավում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցի այլ կարեւորագույն կարիքների հոգման համար։

«Academy Films» ֆիլմարտադրող ընկերության տնօրեն Արամ Թորոսյանը նշեց, որ ներկայացվել են ավելի քան 2000 աշխատանքներ, որոնցից ընտրվել են 5 լավագույն ֆիլմերը. « Պետք է ուրախությամբ արձանագրեմ , որ բավականին ակտիվ մասնակցություն է գրանցվել,քանի որ սա առաջին փորձն էր, պետք է նշեմ, որ թերացումներ կային հանրության տեղեկացվածության հետ կապված, հաջորդիվ կփորձենք շտկել այդ սխալները, բայց ընդհանուր առմամբ, մասնակիցների թիվը բավականին շատ է, վստահ եմ  փառատոնը շարունակական բնույթ է կրելու»: