Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-10-2019
«Audi»-ն դադարեցրել է թռչող տաքսիների նախագիծը
«Audi» ապրանքանիշը, որին է պատկանում նաև «Italdesign»-ը, դադարեցրել է իր աշխատանքները թռչող տաքսիների (Pop.Up Next) նախագծի հետ կապված։ Այս մասին հաղորդել է «Automotive News»-ը։

Սակայն դեռ հստակ չէ՝ նախագիծը սառեցվե՞լ է, թե՞ ամբողջությամբ դադարեցվել։ 

«Ներկա պահին մենք աշխատում ենք նոր ուղղությամբ, ուստի դեռ հստակ որոշում չենք կայացրել ապագա արտադրանքների հետ կապված»,-իրավիճակը մեկնաբանելով հայտարարել է «Audi»-ն։

«Airbus» ընկերությունն իր հերթին հրաժարվել է մեկնաբանել համագործակցության դադարեցումը։ «Audi»-ն, սակայն իր մեկնաբանությանը հավելել էր․ «Մենք դժվարին հարցի շուրջ էինք աշխատում և հանգեցինք նրան, որ մինչև օդային տաքսին դադարի ուղևորներից պահանջել փոխել փոխադրամիջոցը, երկար ժամանակ կանցնի»։

Այլ ավտոարտադրողներ համաձայն չեն այս մտքի հետ։ Օրինակ՝ Geely»-ը Չինաստանում մշակում է «Terrafugia» նախագիծը, իսկ «Porsche» ապրանքանիշը համագործակցել է «Boeing»- ի հետ ՝ ուղղահայաց բեռնաթափման և վայրէջքի համար սարք ստեղծելու համար: