Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-10-2019
Բացահայտելով երիտասարդ երաժիշտներին…
Հոկտեմբերի 12-ի երեկոն Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում նման էր երաժշտության և պոեզիայի հրավառության:

«Աշնանամուտի համերգ»-ի հյուրերը բացահայտեցին երիտասարդ երաժիշտների՝ Լիլի Սևոյանի և Վալերի Այվազյանի հարուստ ներաշխարհը: Ոգեշունչ կատարումներն ընդմիջվեցին մասնակիցների հետ երկխոսությամբ և Լիլի Սևոյանի հեղինակած բանաստեղծությունների ընթերցմամբ:



«Աշնանամուտի համերգ»-ն ընգրկված է «Սպենդարյանի տուն թանգարանի հետ» ծրագրում: Այս միջոցառումները նպատակ ունեն արվեստի երիտասարդ ներկայացուցիչների համար ստեղծել յուրահատուկ հարթակ, որտեղ կլինի հետաքրքիր մշակութային երկխոսություն տվյալ  երիտասարդ արվեստագետի և ներկաների միջև,այսինքն  կազմակերպել միջոցառում, որտեղ կլինի անիմջական մթնոլորտ և անձին բացահայտելու ցանկություն։ Այս մասին մեզ հետ զրույցում ընդգծեց թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը՝ հավելելով, որ այն կլինի հիանալի հնարավորություն երիտաարդների համար ինքնահաստատվելու և էլ ավելի մտերմիկ միջավայրում բացահայտվելու համար:



Ծրագիրը մեծ ոգևորությամբ են ընդունել հատկապես երիտասարդ երաժիշտները: Մասնակիցների թիվը վկայում է այն մասին, որ շարքը բավականին մեծ պահանջարկ ունի: Թանգարանի տնօերնի խոսքով երբեմն իրենք էլ ընտրության լայն հնարավություն են ունենում, ինչը և՛ ուրախանալու, և՛ մի քիչ էլ տխրելու առիթ է լինում, քանզի թանգարանում ելույթ ունենալու և ծրագրի մի մասնիկը լինելու համար պետք է համապատասխանել մասնագիտական բարձր որակների:

Թվով երկրորդ ինտերակտիվ  համերգային երեկոյի մասնակիցներն էին Լիլի Սևոյանը և Վալերի Այվազյանը։ Նրանք մտերիմ ընկերները են և համերգային օրը նույնպես ելույթ ունեցան միասին:



«Սա  շատ լավ հնարավորություն է երիտասարդ երաժիշտների համար, ձևաչափն էլ բավականին հետաքրիր է և անմիջական։ Երբ տեղեկացա նմանօրինակ միջոցառման մասին միանգամից որոշեցի մասնակցել, կարծում եմ, որ նման միջոցառումները պետք է ավելի շատ լինեն, դրանք մեզ անչափ ոգևորում են»,- մեզ հետ զրույցում ընգծեց Լիլի Սևոյանը:

 Դաշնակահար Վալերի Այվազյանն էլ խոստովանեց, որ ծրագրի մասին հենց Լիլին է տեղեկացրել և մտածելու կարիք էլ չկար, միանգամից որոշել է այս գեղեցիկ շարքի մասնակիցը լինել:



Ինչպես և նախապես խոստացել էին կազմակերպիչները միջոցառումն անցավ ջերմ և ինտերակտիվ մթնոլորտում: Ծրագրում հնչեցին Ֆ. Շոպեն, Ս. Ռախմանինով, Վ. Վայներ, Շ. Ազնավուր, ինչպես նաև հեղինակային այլ կոմպոզիցիաներ: